Վահան Կոստանյանը ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

581300486-1243524314471730-7091109272100322395-n-1762871926333-770x_

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը: