Հարավային Ամերիկայի ափերի մոտ նավերի վրա ԱՄՆ հшրվшծները խախտում են միջազգային իրավունքը. Ֆրանսիայի ԱԳՆ

1111241ad8a5f457004dbc967a61c6ef3da5c9-1762697137218-770x_

ԱՄՆ՝ Հարավային Ամերիկայի ափերի մոտ թմրանյութեր տեղափոխող նավերի վրա իրականացված հարվածները միջազգային ծովային իրավունքի խախտում են, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ Известия-ի փոխանցմամբ։

«Մենք մտահոգությամբ հետևում ենք ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում իրականացվող հարվածներին, որոնք միջազգային իրավունքի և ծովային իրավունքի խախտում են», – ասել է Բարոն Le Journal du Dimanche (LeJDD)-ին տված հարցազրույցում։

Բարոն հավելել է, որ Ֆրանսիան չի կարող թույլ տալ, որ թմրավաճառները տարածվեն և սպառնան տարածաշրջանային անվտանգությանը, սակայն, ի տարբերություն նավերի վրա հարձակումների, նա փորձում է ձերբակալել թմրավաճառներին։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները, ԱՄՆ նախագահի հրահանգով, Կարիբյան ավազանում ոչնչացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող ևս մեկ նավ։