«Ո՛չ Թրամփին, ո՛չ Չինաստանին». ԱՄՆ առաջնորդների այցի ֆոնին Սեուլում բողոքի ցույցեր են սկսվել
Սեուլի կենտրոնում, կարևոր դիվանագիտական հանդիպումներից ընդառաջ, հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Չինաստանի նկատմամբ, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ դեսպանատան մոտ ցուցարարները գոռում են «Ո՛չ Թրամփին»: Ոստիկանական ավտոբուսները փակել են նրանց մուտքը դարպասներ։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Գյոնբոկգունգ պալատում, մեկ այլ խումբ պաստառներ էր պահում, որոնց վրա գրված էր «Ո՛չ Չինաստանին» և «ՉԿԿ-ն, դուˊրս» գրություններով։
Ցույցերն ուղղված են ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների՝ այս շաբաթ Հարավային Կորեա այցի դեմ:
Հարավային Կորեան վաղուց ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է՝ հաշվի առնելով ամերիկյան աջակցությունը Կորեական պատերազմից ի վեր։ Միևնույն ժամանակ, Չինաստանը մնում է նրա ամենամեծ առևտրային գործընկերը և կարևորագույն արտահանման շուկան։
«Հարավային Կորեան հայտնվել է դժվարին իրավիճակում: Նախագահ Լին փորձում է մանևրել երկու գերտերությունների միջև, որոնց հետ երկիրը խորապես տնտեսապես ինտեգրված է», – ասել է Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչ Դարսի Դրոուդտ-Վեխարեսը։
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Սեուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, որը կարող է ազդել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության վրա։
