Թրամփն արժանացել է Հարավային Կորեայի բարձրագույն պետական պարգևին

screenshot-2025-10-29-120124-1761724892784-770x_

Կորեայի Հանրապետության նախագահ Լի ՉԺե Մյոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել է Կորեայի Հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևը՝ Մուգունգվայի Մեծ շքանշանը, և Սիլլայի ժամանակաշրջանի հայտնի ոսկե թագի կրկնօրինակը՝ ի նշան Թրամփի՝ Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու գործում ունեցած ծառայությունների։

«Շատ շնորհակալ եմ, սա մեծ պատիվ է ինձ համար։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հարավային Կորեայի հետ, և հուսով ենք, որ դրանք այդպիսին կմնան նաև ապագայում», — ասել է Թրամփը՝ ընդունելով մրցանակը։