Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին

l-0x0wh-786x458z-1-1761725099067-770x_

Հոկտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։

Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։