Գյումրիում անկարգությունների 41 մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

gyumri-vostikanner-1761555125633-770x_

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին լրատվամիջոցներին  հայտնեցին քննչական կոմիտեից։

«24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը»,-ասացին կոմիտեից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները քննչական գործողություներ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, իսկ համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել էր։