Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին

68ff38ac7390b68ff38ac7390c176155665268ff38ac7390968ff38ac7390a-1761558896268-770x_

Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, հայտնել է պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին` APA լրատվական գործակալության փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Այս հայտարարությունները նաև չեն խթանում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Ընդհակառակը, դրանք օգտակար են տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ շահագրգռված ուժերի համար։ Միլլի Մեջլիսը բազմիցս բողոքել է դրա դեմ։ Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև խաղաղության հանդիպումից հետո Եվրախորհրդարանի կողմից արված ոչ կառուցողական հայտարարությունը, որը դրական է ընդունվել ամբողջ աշխարհում, կրկին խաթարել է ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակներում այս կազմակերպության հետ համագործակցության առավելությունների նկատմամբ», — հայտարարել է Միրկիշիլին։
Նրա խոսքով՝ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում։

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար», — ասել է Միրկիշիլին: