Որպես անհետ կորած որոնվում է 13-ամյա Հասմիկ Գևորգյանը

IMG_6219-main

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Հասմիկ Գևորգյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից, նշելով, որ 13-ամյա աղջիկը հոկտեմբերի 22-ի ժամը 12.30-ի սահմաններում դուրս է եկել Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասի շենքերից մեկի մի բնակարանից և չի վերադարձել:

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- նշված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ: