Փաշինյանին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին

12a5170-1761060479151-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։