Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

y12mx6QvveZOF0oI7qvkN8v3CbnCBTi6ersUAQNi

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

 

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում երկու ամսով կալանավորվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

 

 

Նշենք, որ 7 դրվագ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրու գլխավոր ճարտարապետի կալանքը դատարանը 1 ամսով է բավարարել։ Այս գործով դատավորը Սարգիս Պետրոսյանն է եղել։