Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը. Պապոյան

558015532-1491521795963621-6860633591394643413-n-1761043127897-770x_

Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է։

Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝  Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին:

«Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում», – հայտարարել է Ալիևը: