Մենք չենք տորպեդահարի իմփիչմենթի գործընթացը, բայց շատ հարցեր ունենք պարզելու. Աղազարյան (տեսանյութ)
Այո, մենք պարոն Մամիջանյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցը և նաև պարոն Ասլանյանի անունից ասել եմ, որ մենք խոչընդոտ չենք լինելու: Այս մասին ԱԺ նիստում ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Մենք չենք տորպեդահարի այդ հարցի քննարկմանը և ընդհանրապես զարգացումներին, բայց մենք դեռ շատ հարցեր ունենք քննարկելու: Որոշակի ճանապարհ ունենք անցնելու, մեր համար կան որոշ բաներ պարզաբանելու և հետևաբար մենք ձեռնպահ կքվեարկենք այս պահին»,- նշել է նա:
