Ադրբեջանն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք Սահմանադրությունում․ դա մի պայման է, որը մենք չենք ընդունում․ ԱԳ նախարար

518290747-1398212092303996-5599799936528890755-n-1760782344291-770x_

Բաքուն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք Սահմանադրությունում։ Դա մի պայման է, որը մենք չենք ընդունում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում, փոխանցում է «Ազատությունը»։

«Այն խնդիրը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, պարզապես գոյություն չունի։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը տեսնում է այդպիսի խնդիր և դրանով է պայմանավորում իր նախապայմանները»,- ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք համաձայն չենք այդ պայմանների հետ, բայց, ինչպես արդեն նշել եմ, մենք ինքներս էլ 2018 թվականից խոսում ենք Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման մասին։ Հանձնաժողովը գրեթե ավարտել է իր աշխատանքը, և ամենայն հավանականությամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցով հանրաքվե կանցկացնենք»։