Քաղաքական 8 ուժ է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին. ԿԸՀ

96a52f3a-83b9-467d-beb3-51e37039dc80-1760713396788-770x_

Թիվ 14 ԸԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի, այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։

Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝

«Հայրենիք» կուսակցությունը

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը

«Մայր Հայաստան» Ազգային-դեմոկրատական կուսակցությունը

«Ժառանգություն» կուսակցությունը

«Հանրապետություն» կուսակցությունը

«Համահայկական ճակատ» կուսակցությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։