Ալիևը պետական այցով կմեկնի Ղազախստան

56c28b30-d106-4b66-9af3-868f967b95a6-1760601504585-770x_

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 20-21-ը պետական ​​այցով կմեկնի Ղազախստան, հաղորդում է «Կազինֆորմ»-ը։

Այցի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ: Պետությունների ղեկավարները կմասնակցեն նաև Բարձրագույն միջպետական ​​խորհրդի նիստին և ղազախա-ադրբեջանական բիզնես ֆորումին: