Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ազատ է արձակվել. տուն է գնում՝ վկայի կարգավիճակով
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանան դուրս է եկել Քննչական կոմիտեից։
Տեր Փառենն «Ազատության» հետ զրույցում նշշել է՝ քննչական ոչ մի գործողության չի մասնակցել, ազատ է, տուն է գնում՝ վկայի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
