Հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

561094914-844935737886887-7460015633406410388-n-1760014520375-770x_

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվեց անոմալ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։

Հոկտեմբերի 9-ին ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել հետևյալ օդերևութաբանական կայաններում․

Վանաձոր — 27.6°C (27.2°C՝ 2003թ.)

Ստեփանավան — 27.0°C (26.8°C՝ 2016թ.)

Տաշիր — 24.8°C (24.6°C՝ 2003թ.)

Արթիկ — 23.5°C (23.0°C՝ 2016թ.)

Ամասիա — 21.7°C (21.3°C՝ 2003թ.)

Ճամբարակ — 23.8°C (23.0°C՝ 2016թ.)

Սևան ՀՕԴ — 22.6°C (21.7°C՝ 2003թ.)

Մասրիկ — 22.9°C (22.5°C՝ 2004թ.)

Մարտունի — 24.1°C (23.0°C՝ 2003թ.)

Շորժա — 24.0°C (21.0°C՝ 2016թ.)

Գավառ — 23.5°C (23.2°C՝ 2003թ.)

Սեմյոնովկա — 20.8°C (19.3°C՝ 2016թ.)

Հրազդան — 23.9°C (23.5°C՝ 2016թ.)

Ֆանտան — 23.2°C (22.8°C՝ 1943թ.)

Ապարան — 22.0°C (21.8°C՝ 2003թ.)

Ուրցաձոր — 31.8°C (30.0°C՝ 2003թ.)

Աշտարակ — 30.0°C (28.0°C՝ 2016թ.)

Եղվարդ — 27.3°C (25.3°C՝ 2016թ.)

Արմավիր — 30.5°C (28.5°C՝ 2024թ.)

Արարատ — 31.3°C (30.6°C՝ 2003թ.)

Արտաշատ — 31.0°C (29.0°C՝ 2016թ.)

Աէրոլոգիական — 30.0°C (29.0°C՝ 2016թ.)

Անանաուն լ/ք — 23.0°C (21.6°C՝ 2003թ.)

Արենի — 32.0°C (31.0°C՝ 2003թ.)

Ջերմուկ — 23.2°C (22.1°C՝ 2003թ.)

Մեղրի — 34.5°C (32.5°C՝ 2019թ.)

Սիսիան — 26.2°C (24.8°C՝ 2003թ.)

Պուշկինի լ/ք — 19.6°C (19.1°C՝ 2003թ.)

Ամբերդ — 20.1°C (19.6°C՝ 1945թ.)

Որոտան — 19.7°C (17.8°C՝ 2001թ.)