Ռուսաց լեզվի պահպանումը Հայաստանում չափազանց կարևոր է. Կոպիրկին

23575596-0-0-1600-901-1920x0-80-0-0-f6cd0dbfd0eb8b26a6bc3968f6258c9d-1759996561172-770x_

Ռուսաց լեզվի պահպանումը Հայաստանում և ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին ունի գերակա նշանակություն, հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանի Ռուսական տանը Ուսուցչի օրվան նվիրված համերգի ժամանակ:

«Լեզուն քաղաքակրթության հիմքն է։ Ռուսաց լեզվի պահպանումը Հայաստանում շատ կարևոր է։ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ձեր աշխատանքին», – նշել է դեսպանը։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ընդգծել է ուսուցիչների ներդրումը ռուսաց լեզվի զարգացման գործում՝ նշելով, որ ռուսերենով միշտ կխոսեն Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում։