Ադրբեջանը ներգրավված է նախագահ Ռաիսիի մшհվшն մեջ. Իրանի խորհրդարանի պատգամավոր

2024-05-19t163324z-531849131-rc2ht7aa7m56-rtrmadp-3-iran-raisijpg-698-scaled-1759915360819-770x_

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանումը, կարող էր լինել նախապես ծրագրված դավադրության արդյունք, որին ենթադրաբար ներգրավված են եղել Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Քամրան Ղազանֆարին։

Ղազանֆարին նշել է, որ Ռաիսիի մասնակցությունը ամբարտակի բացման արարողությանը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի պնդմամբ, և որ Ալիևը հանդիպել է հրեա ռաբբիների հետ միջադեպից մի քանի օր առաջ: Պատգամավորի խոսքով՝ իրանական հետախուզական գործակալություններն ունեն փաստաթղթեր և զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ աղետը կարող է նախապես պլանավորված լինել:

Հիշեցնենք, որ 2024թ. մայիսի 19-ին վթարի էր ենթարկվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ինչպես նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանին ու մի քանի այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռը: Վթարի պատճառը նշվել էր եղանակային վատ պայմանները:

You may have missed