Մարզաշխարհը՝ հանուն առողջ սերնդի. կայացել է ՀԱՕԿ ասամբլեայի հերթական նիստը (տեսանյութ)

2025-09-26-23-35-47-1758915370557-770x_

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ասամբլեայի հերթական նիստն է տեղի ունեցել այսօր՝  կառույցի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ։ Օրակարգի թեման էր՝ «Մարզաշխարհը՝ հանուն առողջ սերնդի»։

«Թեման, որը մեզ համախմբել է, ավելին է, քան պարզապես սպորտը, այն ավելին է քան ցանկացած մեդալ ու հաղթանակ։ Մենք այստեղ ենք, քանի որ թեման վերաբերում է մեր ապագային, մեր երեխաներին, մեր սերունդներին, այս ձևակերպումը իր մեջ ամփոփում է, թե մեր մտահոգությունները, թե մեր անելիքները։ Եթե մեր երկրում կա խնդիր, ապա մենք պետք է համախմբվենք, մեր ջանքերը դնենք խնդրի լուծման համար, իսկ եթե հարցը վերաբերում է մեր երեխաների և երիտասարդների առողջությանը, ապա մենք իրավունք չունենք չգործելու։ Սպորտը կարող է դառնալ այն հզոր միջոցը, որով կկանխենք թմրամոլությունը, ալկոհոլի չարաշահումը և այլ վտանգավոր երևույթներ»,-իր ելույթում նշել է Հրաչյա Ռոստոմյանը։

Ավելին՝ տեսանյութում։