ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Գшզшյում անհապաղ հրшդադարի և անսահմանափակ մարդասիրական օգնության տրամադրման կոչ անող բանաձևը

812f5a69-a2b2-4b46-9fa7-2d698ac2a55f-1758225901678-770x_

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Գազայում անհապաղ հրադադարի և անսահմանափակ մարդասիրական օգնության տրամադրման կոչ անող բանաձևը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, դեմ է միայն ԱՄՆ-ն: Բանաձևի նախագիծը ներառում էր Գազայում անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի և պատանդների ազատման պահանջներ:

Փաստաթղթում կոչ էր արվում Իսրայելի իշխանություններին վերացնել հումանիտար օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները։