Վանաձորում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի

screenshot-1-1758097380163-770x_

Սեպտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Սուրեն Ղ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Արմենուհի Թ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։