Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ը ու «Jeep Compass»-ը․ կա վիրшվոր

2025-09-10-22-52-46-1757530387724-770x_

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր, 42-ամյա Սարգիս Զ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։