Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Tn3s7zkuVcbRLBOaSzMQvBRhHDPrIks3O5sVsQLS

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։

 

 

 

Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։

 

 

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։