Թրամփը չի բացառել, որ կայցելի Ղազախստան

tramp-2025-gettyimages-2192426947-d05c22147feb132ee2dbafb1a109eb79-1200x675-1756918487203-770x_

Դոնալդ Թրամփը չի բացառել Ղազախստան այցելելու հնարավորությունը և ասել, որ «հիանալի զրույց» է ունեցել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

«Ես կարող եմ անել դա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Ղազախստան այցելելու մասին հարցին ի պատասխան։

«Ես հիանալի զրույց ունեցա Տոկաևի հետ»,- հավելել է Թրամփը։