Սյունիքի մարզում որպես անհայտ որոնվող 40-ամյա տղամարդու վարած «Mercedes»-ը հայտնաբերվել է Տեղ գյուղի ձորում, կողքին էլ՝ նրա մшրմինը․ մանրամասներ վթարից

2025-09-07-11-08-26-1757228923758-770x_

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղում ձորը գլորված ավտոմեքենա կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը;

Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, մի քանի մետր այն կողմ էլ՝ տղամարդու մարմին, ապա մեծ դժվարությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայւց և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Դ.-ն է, ում որպես անհայտ որոնվող երեկվանից փնտրում էին հարազատները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

You may have missed