Վանաձոր քաղաքի «Լամպերի» թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Գազել»-ում․ այն վերածվել է մոխրակույտի

2025-09-07-11-25-10-1757229924768-770x_

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Լամպերի» թաղամասում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել է Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

You may have missed