Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

2025-09-07-13-05-03-1757235918726-770x_

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

You may have missed