Երևանում գnղացել են «ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի» հիմնադիր նախագահի «Toyota»-ի կողային զույգ հայելիները և դիմապակու վրա թողել տելեգրամյան հասցե

2025-09-07-13-17-45-1757236681826-770x_

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 58-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և դիմապակու վրա թողել տելեգրամյան հասցե՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժող Գևորգ Հ․-ն կապ է հաստատել նշված տելեգրամյան հասցեով, որից հետո վերջինիցս պահանջել են 60 հազար դրամ գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Հ․-ն «ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի» հիմնադիր նախագահն է։