Ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ

dzerbakalel-1757068815339-770x_

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել, շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել: