Սևանում ջրային մոտոցիկլ է շրջվել

62815708-0-0-2048-1153-1280x0-80-0-0-e80ff83eb976550f5570cf182af295ee-1757000572196-770x_

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։

Ջրափրկարարներն ափից մոտ 100 մ հեռավորությունից անվնաս դուրս են բերել երկու քաղաքացու։