Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը հնարավոր շրջադարձային կետ է. ԵԽ գլխավոր քարտուղար

NA1wCEL26iBsCGw6cPYXIw6ozIi3s8btAjWWyJ5E

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Նախարարների կոմիտեի նիստում, ի թիվս համաշխարհային այլ զարգացումների, անդրադարձել է նաև Հարավային Կովկասին:

Նա, մասնավորապես, ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը՝ այն անվանելով «հնարավոր շրջադարձային կետ»։

«Հռչակագրի դրույթների կյանքի կոչումը կարող է վերափոխել տարածաշրջանը՝ բերելով հաշտեցում, կայունություն և բարգավաճում։ Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա: Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։