Հայտնի է, թե երբ Պորտուգալիայի հավաքականը կժամանի Հայաստան և որտեղ է գիշերելու. աղբյուր

sbornaya-portugalii-oglasila-okonchatelnyj-spisok-igrokov-na-predstoyaschie-matchi-ligi-na-17419625082097680525-1756895348036-770x_

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստան այցելելուն՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։

Պորտուգալական պատվիրակության ժամանումը Երևան նախատեսված է սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով 23:30-ին։ Այս մասին գրում է sportaran.com-ը:

Պորտուգալիայի հավաքականի խաղացողներն ու մարզչական անձնակազմը կտեղավորվեն «Seven Visions Dvin» հյուրանոցում, որտեղ նաև կստեղծվի աշխատանքային տարածք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին ժամը՝ 12։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ:

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար տեղի կուեննա սեպտեմբերի 5-ին ժամը՝ 18։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը տեղի կունենա ժամը՝ 13։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ:

Հայաստանի ազգային հավաքականի մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար տեղի կունենա ժամը՝ 19։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:

You may have missed