Փեզեշքիանը հանդիպել է Էրդողանին․ Իրանը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրին

photo-2025-09-01-21-24-09-800x533-1756748866797-770x_

Իրանը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և ձգտում է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ:

Նա նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ պարզեցնելու բանկային և մաքսային համագործակցությունը՝ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար:

You may have missed