Հնդկաստանը կրկին արգելափակել Է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը. ԶԼՄ

screenshot-5-1756720689034-770x_

Հնդկաստանը կրկին արգելափակել Է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Չինաստանն աջակցել է Ադրբեջանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը:

Սակայն, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, Հնդկաստանը կրկին արգելափակել է Բաքվի լիիրավ անդամակցության հայտը։

Աղբյուրների կարծիքով ՝ այդ քայլը կապված է Ադրբեջանի և Պակիստանի սերտ կապերի հետ:

You may have missed