Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի մասով կառավարության կողմից արբիտրաժի որոշման ընդունման մասին

screenshot-3-1756373678466-770x_

Ո՞վ է ասել, որ կառավaրությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞վ է հայտնել նման դիրքորոշում, ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»,- ասաց Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ կառավարությունն է հայտնել, Փաշինյանն ասաց. «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:

Փաշինյանն ասաց, որ Արբիտրաժային դատարանում կառավարությունը հաղթել է և իրենց դիրքորոշումները պնդել է:

You may have missed