Արգիշտիի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն

ertevekutyun1-1756274956612-770x_

Օգոստոսի 29-ից Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի արդյունքում կտեղափոխվի Արգիշտիի փողոցի կանգ գիծը և փողոցը հատող հետիոտների համար նախատեսված անցումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի՝ շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:

Բեյրութի- Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ BUS գրությամբ: