Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

erdvoghan-nethanyahvou-1024x698-1756295773310-770x_

Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ է: Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

«Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

 

You may have missed