Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր

photo-5285050686607849047-y-1756047868861-770x_

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 24-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարար Պապիկյանը ծանոթացել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին և կենցաղային պայմաններին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է շինարարական աշխատանքների որակական բարձր չափորոշիչների ապահովման և աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու կարևորությունը։

Այցի ավարտին պաշտպանության նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող, համակարգող և վերահսկող պատասխանատու ղեկավարներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։