Ենոքավան գյուղի զիփլայնի հարթակից քաղաքացի է ընկել. oգնության են հասել փրկարարները

x0xxuofi61un9hgxi0o7gggcyw8ype1o-1756052410561-770x_

Օգոստոսի 24-ին, ժամը 16։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։