Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ. Ուկրաինայի ԱԳ փոխարտգործնախարար

rfmmheed2ryxmxhi3cyfltztey-1755935923168-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել միայն ներկայիս առաջնագծի ձևաչափով, բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ, NBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցյան:

Նա նշել է, որ տարածքային հարցերում Ուկրաինայի նախագահը ղեկավարվում է գործող օրենսդրությամբ և հասարակական կարծիքով։