Այս գիշեր հյուսիսային կիսագնդի երկնքում հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին

photo-2025-08-18-15-44-23-1755517766955-770x_

Օգոստոսի 19-ի գիշերը հյուսիսային կիսագնդի երկնքում հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին՝ Մերկուրին, Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև Լուսինը կկազմեն նկատելի գիծ: Այս մասին հայտնել են ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։

«Երկնքում տեսանելի կլինի մոլորակների շքերթ։ Այսօր գիշեր հյուսիսային կիսագնդի երկնքում մեկ գծի վրա կշարվեն չորս պայծառ երկնային մարմիններ՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Լուսինը», — նշել են լաբորատորիայում։

Շքերթից բացի, երկնքում տեսանելի կլինեն Պերսեիդների ասուպային հոսքի երկնաքարերը։