Իրանի համար առաջնահերթություն է Եվրասիական երկրների հետ կապերի ընդլայնումը. փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆ

d0144b37-2566-451e-ac01-4cbc9691cf0a-1755196896255-770x_

Հարևան երկրների, մասնավորապես Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի համար առաջնահերթություն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը Ղրղզստան մեկնելուց առաջ:

Արեֆը նշել է, որ Ղրղզստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպմանը մասնակցելը և ելույթ ունենալը իր երկօրյա այցի հիմնական նպատակներից մեկն է։

Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ է շնորհվել անցյալ տարի՝ անդամ 5 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի համաձայնությամբ:

You may have missed