Կարևոր է, որ կիբեռհիգիենայի կանոններն ապահովվեն. կրթության դերակատարումը համար մեկն է. ԲՏԱ նախարար

screenshot-1-1755162398585-770x_

Մենք նաև ակնկալում ենք, որ սրան զուգահեռ թիրախավորելու ենք հանրության, հասարակության տարբեր շերտերի՝ դպրոցականներից մինչև ավագ սերունդ, մանկավարժներ, կրթողներ, ծնողներ, որոնք, ըստ էության, ամենօրյա ռիսկի տակ են: Այս մասին Կառավարության այսօրվ՝ օգոստոսի 14-ի նիստում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:

Հայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, շեշտել, որ պետական տարբեր կառույցներ անելիքներ ունեն այս խնդրի կարգավորման առումով: Նա ասել է, որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս կիբեռհանցագործությունների մասին իրազեկվածության ընդհանուր մակարդակը բարձրացնել հանրության շրջանում:

«Կարևոր է, որ կիբեռհիգիենայի կանոնները ապահովվեն, և այստեղ, իհարկե, կրթության դերակատարումը ունի համար մեկ առաջնահերթություն: Սա անգամ քննարկելու նյութ չէ», – եզրափակել է Հայրապետյանը: