Փաշինյանը, արձակուրդում գտնվելու պատճառով, չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

nikol-mher-grigoryan-x588-quality90-1755075235672-770x_

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ նիստին կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: