Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին

qwtccq8orf6ybwqy6h6o-1755079727073-770x_

Ադրբեջանցի գործընկերները քաջատեղյակ են Կիևի նեոնացիստական ռեժիմին սպառազինության կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարումներ անելու վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշմանը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:

«Կարծում ենք՝ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության կարգավորմանն ու միայն վատթարացնում են իրավիճակը», — ասել է Ֆադեևը:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Ուկրաինային ևս 2 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի, համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։