Ուղերձ ունե՞ք հալածված քրիստոնյա հայերին ուղղված. լրագրողը` Թրամփին

2025-08-08-22-55-59-1754680984040-770x_

Սպիտակ տան դիմաց հավաքված լրագրողներից մեկը փորձել է հարց ուղղել Փաշինյանին դինավորող Դոնալդ Թրամփին։

«Նախագահ Թրամփ, ուղերձ ունե՞ք հալածված քրիստոնյա հայերին ուղղված»,- տեսանյութում լսվում է լրագրողներից մեկի ձայնը։

Ի պատասխան Թրամփը «շնորհակալություն, շնորհակալություն» ասելով ներս մտավ։

Նշենք, որ րոպեներ առաջ մեկնարկել է Փաշինյանի եւ Թրամփի հանդիպումը։