Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

657ae25f89a62657ae25f89a631702552159657ae25f89a60657ae25f89a61.thumb

Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։