Շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բայց դա հնարավոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից հետո․ Ալիև

l-0x70wh-1670x973z-04707-1752942511220-770x_

Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել երկու հարց լուծելուց անմիջապես հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո, հայտարարել է Ալիևը։

«Այո, տեքստը կարող է նախաստորագրվել նախապես, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը», – ասել է Ադրբեջանի նախագահը։