Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի վրա կա կրակոցի հետք

screenshot-2025-07-11-181556-1752243365227-770x_

Այսօր՝ հուլիսի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա:

Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը՝ նշելով որ մահացածը 35-ամյա Հովհաննես Ս.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կա կրակոցի հետք: